ՍԱՊԾ-ն դիմել է Ռուսաստանի գործընկերներին՝ հայկական լոլիկի խմբաքանակի ոչնչացման հարցով
Տնտեսություն
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռուս գործընկերներին գրություն է ուղարկել` ոչնչացված լոլիկի մասին ինֆորմացիա տրամադրելու համար: Այս մասին ասաց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
«Մեզ դրա մասին պաշտոնապես չի տեղեկացվել»,-ասաց նա:
Ռուսական լրատվամիջոցները ավելի վաղ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ռուսաստանի Ռոստովի մարզում «Ռոսսելխոզնադզորի» տարածաշրջանային վարչությունն արգելել է Հայաստանից 21 տոննա լոլիկի ներմուծումը: Նշվում է, որ լոլիկի խմբաքանակի մեջ հարավամերիկյան լոլիկի ցեց է հայտնաբերվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)