ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել Գյումրիի «Լիլիթ» մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
Տնտեսություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիի «Լիլիթ» մանկապարտեզին թույլատրել է վերսկսել հանրային սննդի կազմակերպման գործընթացը: Մանկապարտեզում ամբողջովին վերացվել են տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում պետական վերահսկողության շրջանակներում Ծառայությունն արձանագրել էր Մաքսային Միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտման դեպք. Երևանում գործող ընկերության «Տավարի կոտլետ» ապրանքանիշն ունեցել է մանրէաբանական ցուցանիշի անհամապատասխանություն: «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում խախտումները վերացվել են, ապրանքատեսակի նոր խմբաքանակն անցել է լաբորատոր փորձաքննություն և համապատասխանել սահմանված պահանջներին, ինչի արդյունքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է վերսկսել արտադրությունը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)