Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Սարսափազդու նկարներ չունեցող ծխախոտները շուկայում կմնան մինչև պիտանելիության ժամկետի ավարտը

Տնտեսություն

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանող ծխախոտները, որոնք շուկայում հայտնվել են մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը, կարող են այնտեղ մնալ մինչև իրենց պիտանելիության ժամկետի ավարտը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության Տեխնիկական կանոնակարգման բաժնի պետ Գայանե Մարգարյանը` նշելով, որ նշյալ արտադրանքը հետ չի կանչվելու: «Մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը շուկայում տեղադրված արտադրանքը, որը չի համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին, կարող է շուկայում պահպանվել մինչև այդ ծխախոտի պիտանելիության ժամկետի ավարտը: Դա չի նշանակում, որ այն անօրինական ձևով է գտնվում այնտեղ»,-ասաց Գայանե Մարգարյանը:

Պաշտոնյան տեղեկացրեց, որ ծխախոտ արտադրող և ներմուծող ընկերությունների գնահատման փաստաթղթերը, որոնք համապատասխանում են ազգային կանոնակարգերին ու ընկերությունները ստացել են մինչև 2016 թվականի մայիսի 15-ը, ուժի մեջ կլինեն մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը: Դրանից հետո կիրառվելու է միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը, հետևաբար նրանք պետք է ձեռք բերեն նոր փաստաթղթեր:

«Ծխախոտի տուփերի վրա սարսափազդու նկարների պարտադիր առկայության մասին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 15-ից, Հայաստանի համար որպես անցումային ժամանակաշրջան հաստատվել է 2018 թվականի հուլիսի 15-ը: Այն արտադրողները և ներմուծողները, որոնք ունեն գնահատման փաստաթղթեր, որոնք ստացել են մինչ 2016 թվականի մայիսի 15-ը, կարող են արտադրել ու ներմուծում իրականացնել ազգային կանոնակարգի հիման վրա սահմանված չափանիշներով: Իսկ 2018 թվականի հուլիսի 15-ից հետո պետք է ունենան նոր փաստաթուղթ` ԵԱՏՄ կանոնակարգին համապատասխան»,-հավելեց Գայանե Մարգարյանը:

Մեր զրուցակցի խոսքով` ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով նկարները պետք է լինեն գունավոր, շատ ազդեցիկ, անկախ ծխախոտի տուփի երկարություն-լայնություն հարաբերակցությունից, դրանք պետք է և առաջին, և հետին մակերեսների 50 տոկոսը զբաղեցնեն: Տուփերի վրա պետք է լինեն նաև նախազգուշացնող գրառումներ:

Ինչ վերաբերում է տնտեսավարողներին իրազեկելու միջոցառումներին, ապա Գայանե Մարգարյանը նշեց, որ ցանկացած պարագայում, երբ փոփոխություններ են տեղի ունենում` կապված տեխնիկական կանոնակարգերի հետ, իրենք  տնտեսավարողների էլեկտրոնային փոստին են ուղարկում տեղեկատվություն սպասվող փոփոխությունների մասին, իսկ նախարարության կայքի համապատասխան բաժնում տեղադրում ինֆորմացիան:

Անի Նազարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված