Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Թաթուլ Մանասերյանը գնաճը զսպելու հստակ առաջարկներ է ներկայացնում

Տնտեսություն

 Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գնաճը մեղմելու մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացրեց: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում տնտեսագետը կառավարությանն առաջարկեց գնաճը զսպելու համար թիրախավորել առաջին անհրաժեշտության 10 ապրանքախմբեր՝ խոստանալով ապահովել տնտեսագիտական մտքի անվճար մասնակցությունն այդ գործընթացի արդյունավետ իրականացմանը: «Կարծում եմ, որ որևէ մեկը գնաճի հետ կապված քննադատությունների և շատ հաճախ միակողմանի մեկնաբանություններից հաճույք չի ստանում: Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը, դրանց վրա աշխատանք տանելը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ նշեց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանը համոզվածություն հայտնեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականությամբ իր գործը կատարում է. «Երանի բոլոր մնացած կառույցներն այդ կարգապահությամբ և այդ պատասխանատվությամբ մոտենան  և լինի թիմային աշխատանք: Միայն դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ գնաճը զսպել»,- ասաց Մանասերյանը:

Նա կարևորեց ներմուծվող ապրանքների գնաճը՝ ընդգծելով, որ այստեղ պետք է խոսել գերշահույթների մասին: «Ես ցանկանում եմ հորդորել՝ սրա վրա անպայման ուշադրություն դարձնել: Հարկավոր է հարկել գերշահույթ ստացողներին: Եթե նրանց ախորժակը չի մեռնում, չեն ցանկանում հաշվի նստել սոցիալական բաղադրիչի հետ, նրանց պետք է հարկել, իսկ գերշահույթների հարկման մեխանիզմները տարբեր են, և ես չէ, որ պետք է կառավարությանը դրանք բացատրեմ»,- ընդգծեց Մանասերյանը:

Տնտեսագետն ընդգծեց, որ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների պետական ռեզերվներ ունենալու մասին է հարկավոր մտածել. «Սա անհրաժեշտություն է, որպեսզի գնաճն էլ աստիճանաբար գնա: Այդ դեպքում մենք, օրինակ, դիզվառելիքի գծով չենք տեսնի միանգամից 60 դրամով թանկացում, այլ 20 դրամով»,- պարզաբանեց նա:

Թաթուլ Մանասերյանը նաև կարևորում է կառավարության գործելաոճը հանրության գնաճին պատրաստելու առումով: Նա շեշտում է, որ այդ առումով կառավարությունն ակնհայտ թերանում է: «Կառավարությունը պետք է ասի, թե ինչ դրական քայլեր է անում, բայց թերանում է: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մի քանի տարի առաջ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը հրաշալի և շատ կարևոր բարեփոխում էր, սակայն միայն նրա համար, որ կառավարությունում ոմանք թերացան, ժողովուրդը դուրս եկավ դրա դեմ՝ չպատկերացնելով այն դրական կողմերը, որ կարող էին լինել: Նույնն այսօր է կատարվում, գնաճի ազդեցությունն իրականում այնքան մեծ չէ, որքան որ տենդենցները ճիշտ չեն ներկայացվում: Կարևոր է նաև, որպեսզի պետությունը հստակ իրականացնի իր կարգավորիչ և վերահսկողական ֆունկցիաները»,- ասաց Մանասերյանը:

Նա անհրաժեշտություն է համարում տեղական արտադրանքի խթանումը: Տնտեսագետի գնահատմամբ՝ եթե չխթանվի տեղական արտադրությունը, Հայաստանը մշտապես կախված է լինելու արտերկրից: «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն 10 ապրանքախմբերի մասով, որոնք թիրախավորելու անհրաժեշտության մասին ես խոսեցի, մենք կարող ենք լինել առնվազն 90 տոկոսով ինքնաբավ երկիր»,- նշեց տնտեսագետը:

Եզրափակելով խոսքը՝ Թաթուլ Մանասերյանն ընդգծեց նաև նվազագույն աշխատավարձը և թոշակները բարձրացնելու, մարդկանց եկամուտներն ավելացնելու անհրաժեշտությունը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված