Գույքի վրա արգելանք ունեցող անձինք կկարողանան առանց խոչընդոտների ապրանքներ մաքսազերծել
Տնտեսություն
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ: «Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»,-ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանն Արդարադատության նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 20- օրյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)