Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

ՀՀ Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ (լուսանկարներ)

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 2-ին խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին, որի վերաբերյալ նոր օրենքն արդեն ընդունվել է, փոխվել են հանձնաժողովի կարգավիճակն ու դրա անդամներին ներկայացվող պահանջները: Նախագահը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է, թե այս ընթացքում ինչ խնդիրներ են առաջացել, ինչպես են անդրադարձել փոփոխությունները հանձնաժողովի ընթացիկ գործունեության վրա, և ինչ պետք է արվի, որպեսզի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը էլ ավելի բարելավվի: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ըստ ոլորտների ներկայացրել է վերջին տարիներին հանձնաժողովի կատարված աշխատանքները և անդրադարձել 2018թ. գործունեության հիմնական ուղղություններին: Ռոբերտ Նազարյանը, մասնավորապես, ներկայացրել է օրենսդրական դաշտի կատարելագործման, էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման և միջպետական առևտրի խթանման, կարգավորման մեխանիզմների կատարելագործման, սակագնային քաղաքականության, ներդրումային ծրագրերի, սպառողների դիմումների քննարկման, Արցախի Հանրապետության հետ փոխգործակցության և միջազգային համագործակցության ուղղություններով 2016-2017թթ. ՀԾԿՀ-ի կատարած աշխատանքները:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ բացի օրենսդրական կարգավորումներով ամրագրված հանձնաժողովի, որպես ինքնավար մարմնի, սահմանադրաիրավական կարգավիճակից և հանձնաժողովի անդամների ընտրությանը ներկայացվող առավել մասնագիտացված պահանջներից, լրամշակվել են հանձնաժողովի անկախության բարձրացմանն ուղղված հաշվետվողականության և ֆինանսավորման վերաբերյալ կարգավորումները, սահմանվել են նաև սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված կարգավորումները: 

Էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման և միջպետական առևտրի խթանման հետ կապված աշխատանքների վերաբերյալ նշվել է, որ հանձնաժողովը, ղեկավարվելով միջազգային առաջավոր փորձով, այդ թվում՝ ԵԱՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծմանն ուղղված կարգավորումներով, առանց օրենսդրական փոփոխությունների իրականացրել է մի շարք միջոցառումներ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ այս ուղղությամբ բարեփոխումներն ուղեկցվել են օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությամբ պայմանավորված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի վերանայմամբ:

Ռոբերտ Նազարյանը ներկայացրել է նաև էներգետիկայի, ջրային և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտներում կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով իրականացված աշխատանքներն ու սակագնային քաղաքականությունը: 

Հանձնաժողովի նախագահը ՀԾԿՀ գործառույթներից առանձնացրել է էներգետիկայի բնագավառի կարգավորող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի համաձայնեցման և ուսումնասիրության գործընթացը՝ այդ համատեքստում անդրադառնալով ներկայումս իրականացվող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016-2027թթ. և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2018-2020թթ. երկու խոշոր ներդրումային ծրագրերին:

Անդրադառնալով ՀԾԿՀ-ի 2018 թվականի գործունեության հիմնական ուղղություններին, որոնք ամփոփվել են Հանձնաժողովի գործունեության 2018 թվականի ծրագրում, հանձնաժողովի նախագահը նշել է, որ միջազգային առաջավոր փորձին համապատասխան, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի առաջարկությունների հիման վրա, ծրագիրը քննարկվել է կարգավորվող անձանց և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ և ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել ու հաստատվել է: Շուրջ 50 կետից բաղկացած հիշյալ ծրագիրը սահմանված կարգով ներկայացվել է նաև Ազգային ժողովի քննարկմանը և արժանացել հավանության:

Խորհրդակցության ավարտին ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն տարբեր գործընթացներին նոր թափ և նոր որակ է հաղորդում նաև հանրային ծառայությունների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը՝ Հանրապետության Նախագահը հանձնաժողովի առջև խնդիր է դրել համարժեք արձագանքել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին միտված ծրագրերին: Նախագահը հորդորել է չբավարարվել ձեռքբերվածով և շարունակել յուրացնել միջազգային լավագույն փորձը, մշտապես կատարելագործել և ժամանակակից պահանջներին ներդաշնակեցնել հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման գործիքներն ու մեխանիզմները:

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել կարգավորվող ընկերությունների փոխհարաբերությունների իրավական դաշտը, բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության մակարդակը և նրանց անմիջական ներգրավումը կարգավորման գործընթացին:

Հանրապետության Նախագահը կարևորել է նաև հանձնաժողովը իր հրապարակային և թափանցիկ գործունեության շնորհիվ հանրությանը լավագույնս ճանաչելի դարձնելը՝ ամրապնդելով վստահությունը կառույցի նկատմամբ: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված