Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Պետությունը նոր կարգով սուբվենցիաներ կտրամադրի համայնքներում նոր ծրագրեր իրականացնելու համար

Տնտեսություն

 Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2018 թվականին սուբվենցիաներ տրամադրել համայնքներին տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար։

Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը։

Նա տեղեկացրեց, որ համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ամբողջ ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը կարող է համաֆինանսավորվել պետական բյուջեից։ Սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի պարագայում, կարող են համաֆինանսավորվել մինչև 40 տոկոս։

«Սուբվենցիաների նոր ընթացակարգը վերաբերում է միայն 2018 թվականին։ Եթե համայնքները ծրագիր են կազմում որևէ կապիտալ ծախս անելու համար և նախատեսում են գումար այդ ամենի համար՝ կարող են դիմել Կառավարությանը։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների համար պետությունը պատրաստ է համաֆինանսավորել համապատասխանաբար 60/40 և 40/60 հարաբերակցությամբ։ Այսինքն՝ տնտեսական զարգացումն ու տնտեսական ենթակառուցվածքները մենք դնում ենք որպես առաջնայնություն՝ ոռոգման ջրագծերը, գյուղատնտեսական տեխնիկան։ Օրինակ, եթե ծրագրի գումարը կազմում է 50 մլն դրամ՝ Կառավարությունը վճարում է 60 տոկոսը, իսկ համայնքը՝ 40։ Սոցիալական ծրագրերի դեպքում հակառակն է՝ 40-ը պետական բյուջեից, իսկ  60-ը՝ համայնքից»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ կան որոշ սահմանափակումներ։

ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալի պնդմամբ, եթե համայնքի բյուջեն մինչև 100 մլն է կազմում, ապա համայնքը գոնե 5 մլն դրամ պետք է պատրաստ լինի ծախսել կապիտալ ծախսերի ուղղությամբ։ Այս գումարն աճում է այնքան, որքան ավելանում է համայնքի բյուջեն։ 1 մլրդ դրամից ավելի բյուջե ունեցող համայնքներն առնվազն 50 մլն ներդրում պետք է կատարեն ամեն մի ծրագիրն իրականացնելու համար։

«Այս գործընթացով Կառավարությունը փորձում է խրախուսել համայնքներին, որպեսզի համայնքները իրենց ընդհանուր բյուջեում հնարավորինս աճեցնեն կապիտալ ծախսերը ՝ ճանապարհներին, լուսավորությունը, շենքերի վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերին և այլն»,- ասաց Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ համայնքների բնակիչները ունեն և՛ ընթացիկ ծառայությունների պահանջ՝ նախադպրոցական կրթություն, մշակութային, սպորտային  ծառայություններ, և՛ կապիտալ ծախսերի՝ բարեկարգ, լուսավորված փողոցներ, այգիներ, մարզական հրապարակներ։ Պետությունը խրախուսում է համայնքներին, որպեսզի ենթակառուցվածքներում շատ ներդրումներ անեն, որովհետև այդ ամենը կնպաստի, որ համայնքի բնակիչն ավելի շատ եկամուտ ստանա։

Սուբվենցիաների հայտերը կընդունվեն մինչև մարտ ամսվա վերջ։ 2019 թվականի համար գործընթացը կսկսենք հունիս ամսից՝ լրացուցիչ բյուջետային գործընթացի հետ մեկտեղ։

«Այժմ ընդունվում են հայտերը 2018 թվականի համար։ Համայնքները, եթե ցանկանում են տեխնիկա ձեռք բերել, պետք է գնանշմամբ հայտեր ներկայացնեն՝ ապացուցելու համար շուկայական գնի վերաբերյալ տեղեկությունը։ Շինարարության դեպքում պետք է նախահաշվային փաստաթղթեր կազմեն, ապա լրացնեն հայտը։ Հայտերը գնահատվում են ՀՀ վարչապետի ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովում, և որոշում է կայացվում սուբվենցիայի տրամադրման վերաբերյալ։ Մեկ շաբաթից ակնկալում ենք հայտեր ունենալ, երբ համայնքները կունենան պատրաստ, լրացված հայտեր, բայց եթե լինեն շինարարական աշխատանքներ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն արդեն մոտ մեկ ամիս կարող է տևել»,- շեշտեց Կարապետյանը։

Հայտերի ընդունման չափորոշիչների մասին խոսելիս ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալն ընդգծեց, որ դրանք մի քանիսն են՝ որքան համայնքը Երևանից հեռու, սահմանամերձ և բարձրլեռնային գոտում լինի, որքան շատ ներդրումներ կարողանա անել, աշխատեղեր ստեղծել կամ մասնավոր ներգրավել ՝ այնքան միավորները բարձր են։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված