Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

ՍԱՊԾ-ի առաջարկը կաթնամթերք արտադրողներին

Տնտեսություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական իր գործառույթներն արդյունավետ իրացնելու և սննդամթերքի անվտանգության ապահովման որակական նոր աստիճանի հասնելու համար՝ տնտեսավարողներին աջակցում է նոր ձևաչափով: Այդ նպատակով Ծառայություն էին հրավիրվել հանրապետության կաթնամթերք արտադրող տնտեսավարողները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և զարգացման հիմնադրամի, ինչպես նաև  կաթնամթերքի ոլորտին պարբերաբար անդրադարձող՝ «Հետք» լրատվական կայքի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հումքի մթերման ընթացքում անվտանգության ցուցանիշների նկատմամբ հսկողության ոչ բավարար մակարդակի, նաև՝ արտադրություններում որակի կառավարման՝ HACCP, համակարգերի բացակայության և թերի կիրառման,  ջերմային պատշաճ մշակման, սանիտարահիգիենայի, մակնշման և այլ խնդիրների վրա: Նա խոսել է նաև արտադրություններում լաբորատոր կարողությունների ընդլայնման անհրաժեշտության մասին:

Նշելով, որ  թե նախորդ և թե այս տարի իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերված խնդիրները բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին՝ Ծառայության պետ Իշխան Կարապետյանը հույս է հայտնել, որ համատեղ վերլուծությունը թույլ կտա գտնել խախտումներից խուսափելու արդյունավետ ու կիրառելի ճանապարհներ: «Միայն վերահսկողությամբ՝ ստուգելով, խախտում գտնելով, տուգանելով կամ պատասխանատվության  ենթարկելով, իրավիճակը չի փոխվելու, եթե դուք չունենաք ձեր արտադրական գործընթացում նոր մշակույթ ու նոր մոտեցումներ բերելու, մասնավորապես՝ որակի հսկողության համակարգ ներդնելու ցանկություն»,- հավելել է բանախոսը: Այդ նպատակով ՍԱՊԾ պետն առաջարկել է օգտվել բիզնեսի աջակցման՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի ընձեռած հնարավորություններից:

Կարևորելով ՀՀ օրենսդրության և ՄՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը՝ բանախոսը հրապարակել է Ծառայության մասնագետների կողմից մշակված առաջարկությունների և խորհուրդների այն փաթեթը, որը հնարավորություն կտա ապահովել հսկողության հետագծելիություն՝ կաթի մթերումից մինչև իրացում, կաթնամթերքի արտադրության անվտանգությունը մեր երկրում հասցնելով ցանկալի մակարդակի:

Իշխան Կարապետյանն անդրադարձել է նաև առաջիկա անելիքներին, շեշտելով, որ Հայաստանում այս տարի իրականացվելու է կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային ծրագիր, որում ներառված է նաև կաթը: Դա հնարավորություն կտա պարզել առաջացող խնդիրների պատճառները, տալ գիտական հիմնավորում և գտնել դրանց լուծման ճանապարհները: Այն նաև հիմք կլինի 2019թ. այդ ոլորտում ռիսկերի գնահատման համար:

Կաթնամթերք արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները և ընդգծել, որ հստակ ձևակերպված պահանջներն ու առաջարկները կօգնեն շտկել ոլորտին բնորոշ խնդիրները: Նրանց կողմից հատկապես դրական և ողջունելի է գնահատվել Ծառայության սկզբունքը՝ առաջարկ – խորհուրդ - ժամանակի տարամադրում և հետո միայն պատասխանատվության միջոցների կիրառում:

Կաթանամթերքի շուկայում, որը համարվում է ամենաբարձր ռիսկայնություն և լայն սպառում ունեցողներից մեկը, կսկսվի պետական վերահսկողության նոր փուլ՝ ուղղված համակարգային լուծումներին. խորհրդատվությունն ու մասնագիտական աջակցությունը կլինեն պարբերական:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված