ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ընկերության ներդրումային ծրագրին
Տնտեսություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 18-ին կայացած նիստում քննարկվել է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՝ 2018 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված 254.33 մլն դրամ կազմող (առանց ԱԱՀ) ներդրումային ծրագրին, որը ուղղվելու է սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների, համակարգչային տեխնիկայի ձեռքբերմանը, խմելու ջրի համակարգի վերակառուցմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)