Կրեմլում հետևում են Երևանում տեղի ունեցող իրադարձություններին
Ռուսաստան
Կրեմլում հետևում են Երևանում տեղի ունեցող իրադարձություններին և հուսով են, որ դրանք կընթանան օրինականության շրջանակում, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Կարևորը՝ հուսով ենք, որ ամեն ինչ ընթանա օրինականության շրջանակում»,-լրագրողներին ասել է Դ.Պեսկովը:
Նա հիշեցրել է, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապալցությամբ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)