Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ 

«Չորրորդ ինքնիշխանություն». «Էն ՀԱԿ–ը թաքուն մածունը կերավ»

Հայկական Մամուլ

Թերթը գրում է. «Որոշ քաղաքական ուժեր և մասնավորապես՝ քաղաքական կուսակցությունների առանձին միավորներ խիստ ծանր են տանում այն հանգամանքը, որ սոցիալական ցանցերում կազմակերպված հարցումներում մշտապես առաջատարի դիրքերում է հայտնվում Հայ ազգային կոնգրեսը:

Ամեն անգամ այդ հարցումների ամփոփումից հետո տարօրինակ հուզումներ են առաջանում. Ֆեյսբուքյան հայկական տիրույթում աշխարհաքաղաքական քննարկումներ են ծավալվում, թե այդ ինչպես եղավ, որ ՀԱԿ-ը հայտնվեց առաջին հորիզոնականում: Քննարկումների մասնակիցները դավեր են փնտրում, սև ու մութ ուժերին են հղում անում, որոնք, ըստ նրանց, լցոնել են՝ կեղծելով վարկանիշային քվերակությունների արդյունքները: Անկեղծ ասած, այս ամենը մեզ շատ ծիծաղելի է թվում, և մարդիկ, որոնք դրա տակ ամեն ինչ տեսնում են, բացի այն պարզ իրողությունից, որ ՀԱԿ-ի համար, ի տարբերություն իրենց նախընտրած ուժերի, քվեարկել են, իրենք իրենց դնում են անհեթեթ իրավիճակի մեջ:

10 օր շարունակ «ԼՈՒՐԵՐ.com» էլեկտրոնային կայքը հարցում էր իրականացնում. «Ո՞ր կուսակցությանը կտայիք ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին այսօր» հարց առաջադրելով իր ընթերցողներին: «ՉԻ»-ն այդ հարցմանն անդրադարձել է ճիշտ այնպես, ինչպես պարբերաբար ներկայացնում է վիրտուալ Հայաստանի օրակարգը, այսինքն՝ ֆեյսբուքյան իրականությունը: Կայքը հարցումն ամփոփելիս նշել էր. «Հարցման առաջատարը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես դաշինքն է, որը քվեարկության փակման ժամանակ հավաքել է 27%: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ 25%-ով, ապա, ՀՅԴ-ն՝ 17%-ով ու ՀՀԿ-ն՝ 16-%-ով: 7% ձայն է հավաքել «Ժառանգությունը», նույնքան էլ այլ կուսակցություններ, իսկ ՕԵԿ-ը ամենավերջին տեղում է, այդ ուժերի օգտին քվեարկել է մեր ընթերցողների 1%-ը միայն»: Ապա ներկայացրել էր, թե ինչ զարգացում է նկատել կայքի խմբագրակազմը հարցման ընթացքում. «Առաջին օրերին աղյուսակի բացարձակ առաջատարը ՀՅԴ-ն էր, հետո ՀՅԴ-ականները, համարելով, որ կատարել են իրենց առաքելությունը և սոցիալական ցանցերում քվեարկություն են ապահովել, փոքր-ինչ հանդարտվեցին: Վերջին օրերին ՀՅԴ-ի համար քվեարկողների հոծ խմբերը անգործության մատնվեցին՝ պարտության մատնելով Դաշնակցությանը: Ի տարբերություն ՀՅԴ-ի, ԲՀԿ ընտրազանգվածը ակտիվ և համառ քվեարկեց այս քաղաքական ուժի համար: ԲՀԿ-ն երկար ժամանակ առաջին հորիզոնականում էր, միայն վերջին օրերին զիջեց առաջատարի իր դիրքերը: ՀՀԿ-ի համար քվերակեցին առաջին երկու օրերին, հետո ՀՀԿ-ի համար այլևս քվեարկողներ չեղան: ՀՀԿ-ն, ըստ էության, վիրտուալ իրականության մեջ ևս ընտրազանգվածի լուրջ խնդիր ունի: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, ապա ՀԱԿ-ը առաջին հորիզոնականներում հայտնվեց վերջին օրեին: ՀԱԿ-ին քվեարկողները շարունակեցին համառորեն քվեարկել՝ չհիասթափվելով անգամ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը հայտնվել էր գրեթե վերջին հորիզոնականներում», ամփոփման մեջ նշել էր «ԼՈՒՐԵՐ.com»-ը:

Պարզվեց, որ այս հարցման մասին քննարկում է ծավալվել ֆեյսբուքի «Քաղաքացիական հասարակություն» խմբում, որտեղ աչքի է ընկել ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Վերջին «վերլուծություններին» և դրանց արձագանքներին երեկ անդրադարձել է այն կայքը, որը հարցման կազմակերպիչն էր: Կայքը մասնավորապես գրել է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվ քննարկման առարկա էր դարձել ԼՈՒՐԵՐ.com-ում անցկացված՝ «որ կուսակցությանը կտայիք ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին այսօր» թեմայով հարցման արդյունքները: Ոմանք քննարկում էին, թե որքանով էին ինտերնետային հարցման արդյունքներն արտացոլում բնակչության իրական տրամադրությունները, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի որոշ անդամներ մեղադրում էին իրենց կուսակիցներին՝ ոչ բավարար ակտիվության համար, ՀԱԿ-ը տոնում էր համացանցային լսարանում տարած իր հաղթանակը:

ՀԱԿ անդամ, արձակագիր Համբարձում Համբարձումյանը նույնիսկ հաճելիորեն զարմացել էր, որ իրենք կարողացան առաջ անցնել ԲՀԿ–ի «ֆեյքեր»–ից (fake profiles - կեղծ օգտատերեր)։ Սակայն, թերևս ամենաուշագրավը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի արձագանքն էր։ 

Ֆեյսբուքյան «Քաղաքացիական հասարակություն» խմբում, անդրադառնալով մեր կազմակերպած հարցմանը, Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Հենց նոր նայեցի ՀԱԿ խմբի էջը. պարզվում է՝ ահագին մեծ կամպանիա է գնացել՝ այս զավեշտալի հարցմանը մասնակցելու համար: Պարբերաբար կոչեր բոլորին, որ մասնակցեն, քվեարկեն: Եթե պետք է սրան հավատան, ուրմեն ինքնախաբեության մեջ են»:

«Ակնհայտ է, որ «հարցումը» կոորդինացված է մեկի կողմից, որ ՀԱԿ համակիր է կամ անդամ: Եթե երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, ապա նշանակում է՝ նա նույնպես փոխանցում է Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ԲՀԿ-ին՝ ընդդեմ ՀՀԿ-ի։ Սա արդեն ցույց է տալիս, թե ինչ արժե այդ հարցումը: Այսինքն՝ անգամ որպես ինտերնետ հարցում, որը երբեք բնակչության տրամադրություններ չի արտահայտում գոնե մեր երկրում, այլ արտահայտում է քաղաքականապես, հասարակայնորեն ակտիվ հատվածի կարծիքը, անգամ այս պարագայում այդպիսին էլ չէ: Իրենք իրենց խաբում են, ու փորձում կտեր տալ ԲՀԿ-ին»,– գրում է Ստեփան Սաֆարյանը:

Նա պատահական չի համարում, որ հարցման արդյունքներով` «ՀԱԿ-ն և ԲՀԿ-ն միասին արդեն «մեծամասնություն» են կազմում»։

Իբրև իր մտահանգումների ճշմարտության ապացույց՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշում է այն փաստը, որ ԼՈՒՐԵՐ.com-ը լուսաբանում է «Արմատ» ակումբի ասուլիսներն ու մամուլի տեսությունում անդրադառնում է նաև «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հրապարակումներին. «Այլևս կասկած չկա՝ ՀԱԿ-ամերձ խաղեր կան կայքում»,– հայտարարում է Սաֆարյանը։

Ուզում ենք հիշեցնել պարոն Սաֆարյանին, որ հարցումը ԼՈՒՐԵՐ.com-ում բաց է եղել ուղիղ 10 օր, և հնարավորինս ավելի մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու համար` ակտիվորեն տարածվել է սոցիալական ցանցերի առավել ակտիվ խմբերում, ինչպես նաև տարբեր կուսակցությունների (այդ թվում՝ «Ժառանգության») էջերում. ոչ ոք չէր խանգարում «Ժառանգության» ակտիվիստներին ևս «մեծ կամպանիա» կազմակերպել՝ հարցմանը մասնակցելու համար։

Նաև խնդրում ենք նկատել, որ ԼՈՒՐԵՐ.com-ն առանց խտրականության լուսաբանում է ոչ միայն «Արմատ» ակումբում, այլև մամուլի մյուս ակումբներում կազմակերպված ասուլիսները, իսկ մամուլի տեսությամբ լուսաբանում է ոչ միայն «Չորրորդ ինքնիշխանության», այլև ընդհանուր մամուլի բոլոր ուշագրավ հրապարակումները։

Ի դեպ, հարցման ամփոփագրի մեջ մենք մանրամասն նկարագրել էինք, թե ինչ վայրիվերումներ են եղել հարցման տաս օրերի ընթացքում, և եթե պարոն Սաֆարյանը հարցմանը հետևեր առաջին օրերին, հավանաբար, մեզ մեղադրելու էր «ՀՅԴ–ամերձ խաղեր»–ի մեջ։

Ինչևէ, ողջունում ենք պարոն Սաֆարյանի կողմից հնչեցրած ոչ այնքան օբեկտիվ, սակայն «խորքային» վերլուծությունը և մաղթում ենք «Ժառանգություն» կուսակցությանը հաջորդ խորհրդարանական ընտրություններում հավաքել նվազագույնն այնքան ձայն, որքան հավաքել էր ԼՈՒՐԵՐ.com-ում անցկացված հարցման արդյունքներով», ահա այսպես է կայքը պատասխանել Ստեփան Սաֆարյանին: «ՉԻ»-ն իր կողմից հիշեցնում է, որ «Ժառանգությունն» հավաքել էր յոթ տոկոս:

Անկեղծ ասած, ՉԻ-ն չէր անդրադառնա այս պատմությանը, եթե քննարկման ժամանակ շահարկված չլիներ մեր թերթի անունը: Ստեփան Սաֆարյանը, անկեղծ ասած, թուլություն ունի ՉԻ նկատմամբ և իր ասելիքը կարևորելու համար մշտապես օգտագործում է թերթի անունը: Սա առաջին դեպքը չէ, և ոչ էլ վերջինն է լինելու: Պարզապես Սաֆարյանը ճիշտ կաներ նման անհեթեթ իրավիճակներում հայտնվելիս թերթի անունը անիմաստ չշահարկեր, որպեսզի ինքն էլ զերծ մնար շահարկման հերոս դառնալուց: Ասում ենք՝ բացառապես մտածելով Ստեփան Սաֆարյանի բարի անվան ու համբավի մասին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Ամենադիտված