Կառավարությունը հողամասեր է հատկացնում սպանդանոցներ հիմնելու նպատակով
Տնտեսություն
Գործադիրն ընդունել է Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Սիսիան համայնքների վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվությունը՝ համայնքների ավագանիների որոշումների հիման վրա:
Հանրապետությունում պարտադիր սպանդանոցային սպանդի անցնելու գործընթացի համար անհրաժեշտ են նոր սպանդանոցներ: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի հատուկ դասընթացի արդյունքում հավանության արժանացած գործարար ծրագրերի շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ շահագործելու պայմանով»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)