«Նաիրիտը» պետք է աշխատի. Արմեն Սարգսյանի տեսակետը
Տնտեսություն
Այսօր՝ մայիսի 15-ին, Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիների հետ:
Թե հանդիպումն ու նախագահից ստացած խոստումներն ինչքանով են բավարարել գործարանի նախկին աշխատակիցներին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանից, ով, ի դեպ, ներկա է եղել այդ հանդիպմանը:
Նա բավականին դրական է գնահատել թե՛ հանդիպումը, թե՛ ակնկալվող արդյունքները. «Նախագահը ցանկություն հայտնեց, որպեսզի մենք մեր խնդրի մասին ավելի մանրամասն գրավոր տեղեկատվություն տրամադրենք, նաև խոստացավ, որ հարցի վերաբերյալ իր տեսակետը կփոխանցի կառավարությանը, իսկ ինքը՝ նախագահը, կարծում է, որ «Նաիրիտը» պետք է աշխատի»:
Իսրայելյանի խոսքով՝ «Նաիրտի» համակարգող խումբն էլ նամակ է գրել վարչապետին՝ տեղեկացնելով, որ ցանկանում են հանդիպել իր հետ և քննարկել առկա խնդիրները:
«Այսպիսով, հույս ունենք, որ Նախագահի տրամադրվելիք տեղեկատվությունը կառավարությանը և մեր նամակը կնպաստեն, որպեսզի վարչապետի հետ հանդիպումը հնարավորինս սեղմ ժամկետներում կայանա»,- հավելեց նա:
Լիլիթ Հակոբյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)