Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլ խաղաց Զաբիվակայի հետ
Ռուսաստան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։
Օդանավակայանում նա ֆուտբոլ խաղաց Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվակա անունով գայլի կերպարի հետ։
Տեղեկացնենք, որ ավելի ուշ սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ու առանձնազրույցը։ Այնուհետեւ Փաշինյանը ներկա կլինի գալա-համերգի:
Պատվիրակության կազմում են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը։
Երկօրյա այցի շրջանակներում վարչապետի հետ Մոսկվա է ժամանել նաեւ նրա տիկին Աննա Հակոբյանը, որը կմասնակցի մի շարք մշակութային միջոցառումների։
aravot.am


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ