Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը
Տնտեսություն
ՀՀ կառավարության որոշմամբ Ավետիք Էլոյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:
Կառավարության հունիսի 15-ի նիստի ժամանակ Փաշինյանը շնորհավորեց Էլոյանին ու արդյունավետ աշխատանք մաղթեց նրան:
Էլոյանի նշանակման հարցն ընդգրկված էր կառավարության հունիսի 11-ի նիստում, սակայն քանի որ նա ներկա չէր եղել նիստին՝ վարչապետը որոշման հարցը հանել էր օրակարգից:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանը կառավարության հունիսի 8-ի նիստում ազատվել էր պաշտոնից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)