Սանկտ Պետերբուրգում երեքամյա հայ երեխան ընկել է 3-րդ հարկից
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի հյուսիսային հատվածում` Պարխոմենկո կոչվող փողոցում, տեղի է ունեցել հերթական դժբախտ պատահարը: Երեքամյա հայ երեխան խնամակալների անուշադրության պատճառով ընկել է շենքի երրորդ հարկի պատուհանից:
Այս մասին տեղեկանում ենք Piter.Tv-կայքից:
15 մետրից ներքև ընկնելով` երեխան ողջ է մնացել: Նա հոսպիտալացվել է: Տուժածի վիճակը բժիշկները ծանր են գնահատում:
Այդ օրը երեխան գտնվել է տատիկի խնամակալության ներքո, վերջինս էլ շտապօգնություն է ահազանգել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)