«Ալեքս Հոլդինգ»-ը մուծել է 5,2 միլիարդ դրամը
Տնտեսություն
ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում:
Ինչպես հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությաննն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 մլրդ. դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով:)
2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարակային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)