Սթիվեն Սիգալը Ռուսաստանի ԱԳՆ-յում պաշտոն է ստացել
Քաղաքական
Ինչպես գրում է РИА Новости կայքը, հայտնի դերասան Սթիվեն Սիգալը նշանակվել է՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչը Ռուս-Ամերկյան հումանիտար հարաբերություններում:
Ինչպես նշվում է,Սիգալի հիմնական գործունեությունը կայանում է նրանում, որ նա զարգացնի հետագա Ռուս-Ամերիկյան հումանիտար հարաբերությունները:
ԱԳՆ-ից նշել են, որ դերասանը զբաղեցնելու է նաև հասարակական քաղաքական պաշտոն, որի համար նա չի վարձատրվելու:
Սթիվեն Սիգալը РИА Новости-ի կայքին հայտնել է, որ մտադիր է անել հնարավորինս, որպեսզի զարգացնի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները:
Ի դեպ դերասանը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն 2016 թվականի Նոյեմբերի 3-ին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ