«Կայսր Լեոնիդ առաջինը» այրել է իր բեռնատարը (տեսանյութ)
Ռուսաստան
Ոչ սովորական իրավիճակում են հայտնվել Ռուսաստանի Կիռով քաղաքի ոստիկանները:
Փողոցում վառվող բեռնատարի կողքին ոստիկանները տեսել են մի մարդու, ով, ինչպես պարզվել է, ինքն է այրել բեռնատարը:
Բեռնատարի վարորդը ներկայացել է որպես կայսր Լեոնիդ առաջին:
Ինչպես տեղեկացրել է Լեոնիդը, իր մեքենան 4 ժամ գտնվել է անսարք վիճակում, բայց նրան ոչ ոք չի մոտիկացել:
«Ես սկսել եմ մրսել և դրա համար այրել եմ իմ մեքենան, որպեսզի տաքանամ»,-ասել է Լեոնիդը:
Ոստիկաններին Լեոնիդը հայտնել է նաև, որ այրել է նաև թիվ 109 տունը: Ոստիկանները պարզել են, որ իրոք իր նշված հասցեում գտնվող բնակարանը նույնպես այրված է, բայց արդյոք կապ ունի Լեոնիդը այդ տան հրդեհի հետ, թե՝ ոչ կպարզի հետաքննությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)