ՊԵԿ-ը ոլորտային ստվերի գնահատում կիրականացնի
Տնտեսություն
Պետական եկամուտների կոմիտեն ներքին ռեսուրսներով ձևավորել է աշխատանքային խումբ, որը ոլորտային ստվերի գնահատում կիրականացնի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Մենք մեր ներքին ռեսուրսներով աշխատանքային խումբ ենք ձևավորել և առաջին անգամ ոլորտային ստվեր ենք գնահատում: Այս պահին չեմ կարող թիվ հնչեցնել, թե Հայաստանում ստվերը որքան է: Հանրությունը կիմանա այն ժամանակ, երբ պատրաստ կլինենք: Աշխատանքային խումբն առաջին անգամ այդպիսի գնահատական պետք է տա»,- ասաց Անանյանը:
Նա մանրամասնեց, որ հիմա քննարկում են, թե ինչ մեթոդաբանությամբ պետք է ոլորտային ստվերի գնահատականը տան: «Դրանից հետո պետք է որոշվեն տեղեկատվական աղբյուրները, որտեղից պետք է տեղեկություններ ստանանք, դրանից հետո տեղեկատվությունը պետք է ստացվի, մշակվի, ինչից հետո միայն որոշակի ուրվագծեր կնշմարվեն»,- ընդգծեց Դավիթ Անանյանը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել