Մաքսային ծառայությունները թանկացել են
Տնտեսություն
Ազգային ժողովի այսօրվա նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների խնդիրներին, մասնավորապես, մաքսազերծման խնդրին։
«Մեր խմբակցությանն են դիմել բազմաթիվ գործարարներ, հատկապես, փոքր և միջին գործարարության ներկայացուցիչների մի խնդրով։ Այս պահին մաքսազերծման գործընթացում բազմաթիվ խնդիրներ են առաջացել։ Եթե նախկինում այդ արատավոր պրակտիկան, որ կար, իրականացվում էր ՆորՖոլկի միջոցով, կարողացանք լուծել, հիմա առաջացել են նոր խնդիրներ։ Մաքսային սահմանն անցնելու համար մատուցվող ծառայությունը մեկ կիլոգրամի համար թանկացել է երկու դոլարով։ Եթե նախկինում մաքսազերծումը և մինչև կարգով հասցնելն արժենում էր 70 ցենտ, հիմա երկու դոլարով թանկացել է»,-ասաց Բագրատյանը
Սերգեյ Բագրատյանը խնդրի վրա հրավիրեց կառավարության ուշադրությունը, որպեսզի այն հրատապ քննարկվի, որպեսզի գործարարները կոտրած տաշտակի առջև չկանգնեն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)