10 մետաղական և 146 ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերություններ կարող են զրկվել լիցենզիայից
Տնտեսություն
Ինձ համար շատ կարևոր էր մետաղական հանքավայրերի կողմից շահագործման ենթակա հանքավայրերի իրավիճակը. արդյո՞ք կատարում են պայմանագրային պարտավորությունները, գործում են օրենքի շրջանակում, արդյո՞ք գործունեությունը թափանցիկ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է շատ խորը ուսումնասիրություն: Այսօր ՀՀ-ում ունենք 27 մետաղական հանքավայրի շահագործման վերաբերյալ տրված լիցենզիաներ, և ինձ համար առաջնահերթ խնդիր էր՝ ուսումնասիրել մետաղական հանքավայրերի կողմից շահագործման իրավիճակը»,-ասաց Արթուր Գրիգորյանը:
Նա նշեց, որ շահագործման օրինականության հետ կապված խախտումներ են արձանագրվել անցկացված ուսումնասիրությունների արդյունքում: Հայաստանի 27 մետաղական հանքերից 10 մետաղական և 146 ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերություններին նախարարության կողմից տրվել են զգուշացումներ, որից հետո հանքավայրերը շահագործող ընկերությունները պարտավոր են վերացնել առկա թերությունները 90 օրվա ընթացքում:
«Եթե դա չկատարեն, կզրկվեն լիցենզիայից»,- ասաց նախարարը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)