Պուտինն ու Ալիևը կհանդիպեն
Ռուսաստան
Սեպտեմբերի 1-ին, Սոչիում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելու է պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլին։
«Բանակցությունների արդյունքում ակնկալվում է մի շարք միջպետական ու միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում»,-գրված է հայտարարության մեջ։
Երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ օրակարգի հարցերը, որոնց թվում է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ Կարծիքներ կփոխանակեն նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)