Մետրոյի մեկ տոմսն արժե 30 հատ կքանստում (տեսանյութ)
ՌուսաստանՄոսկվայի մետրոպոլիտենի կայարաններից մեկում տեղադրել են սարք, որի միջոցով մարդիկ կարող են անվճար ստանալ մետրոյի երթևեկության տոմս: Դրա համար ուղղակի հարկավոր է կատարել 30 հատ կքանստում:
Առաջինն այդ սարքը փորձարկել է օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Ալեքսեյ Նեմովը:
«Ես հորինել եմ այս մեթոդը այն մարդկանց համար, ովքեր չունեն գումար, որպեսզի գնեն մետրոյի երթևեկության տոմս:
Կարելի է գտնել մարզիկի և խնդրել, որպեսզի նա անի կքանստումը և երթևեկի անվճար»,-կատակել է Նեմովը:
Սարքը ստեղծվել է «Օլիմպիական հեղափոխում» ծրագրի շրջանակներում: Այդ ծրագիրը համառուսական մրցույթ է և դրա նպատական է՝ ստեղծել այնպիսի սարքեր, որոնց միջոցով քաղաքացիների կյանքը կդառնա սպորտային:
Կազմակերպիչները նշել են, որ մետրոյի կայարաններում այս սարքից այլևս չի լինելու, իսկ այս կայարանում այն կաշխատի մինչև դեկտեմբերի 3-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)