Վթարի է ենթարկվել Բաքու-Կրասնոդար ավտոբուսը
Ռուսաստան
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը սեպտեմբերի 5-ին վթարի է ենթարկվել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Վթարի պահին ավտոբուսի մեջ գտնվել են 33 ուղևոր և 2 վարորդ: Նախնական վարկածի համաձայն՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ