Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Անտառապահների աշխատավարձերն էականորեն բարձրացվել են. Բնապահպանության նախարարն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը

Տնտեսություն

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:

Նախարարը նշեց, որ էականորեն փոխվել է թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների տրման մոդելը:

Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հավաստիացրեց, որ որևէ սուբյեկտիվ մոտեցում որևէ նախարարության կողմից տրվող լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման հարցում չկա: «Գործողությունները իրականացվում են հստակ ժամկետներում, առանց ուշացումների: Դուք գիտեք, որ գրեթե հանրապետության տարածքի 10 տոկոսը բնության հատուկ պահպանվող տարածքներն են: Հիմնական շեշտը դրված է պահպանության ռեժիմի վրա: Էականորեն բարձրացվել են աշխատավարձերը: Որոշ տեղերում անտառապահների աշխատավարձերը բարձրացվել են գրեթե 100 տոկոսով, բայց հիմնականում՝ միջինը 50 տոկոսով»,- ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ միջազգային գործընկերների հետ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում պահպանվող և անտառային տարածքների տեխնիկական վերազինման ուղղությամբ: «Տասնյակ մեքենաներ են գնվել միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, հզորացվել են Սյունիքի անտառտնտեսությունները, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը: Առաջիկա մի քանի օրերին կգնենք նոր շենք, որտեղ կտեղակայվեն բնապահպանության նախարարությանը ենթակա ստորաբաժանումները»,- մանրամասնեց  նախարարը

Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ մի քանի նոր դրամաշնորհներ կան, որոնք ընթացքի մեջ են:  «23.5 միլիոն եվրո դրամաշնորհ ենք ակնկալում KFW բանկից, այս տարվա ընթացքում դա պարտադիր կստորագրվի: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից ունենք 7.5 միլիոն դոլարի դրամաշնորհ»:

Նրա խոսքով՝ բնապահպանական փորձաքննության գործընթացի առումով, որի վերաբերյալ հասարակության մեջ բազմաթիվ մտավախություններ կան, այս պահին ամբողջովին այլ մեթոդաբանություն է գործում: «Մենք միջազգային ծրագրերի շրջանակներում վարձավճարով ներգրավել ենք երկու բարձր վարձատրվող փորձագետների, ովքեր և՛ մուտք լինելուց, և՛ ելք լինելուց բոլոր փաստաթղթերի եզրակացությունն ուսումնասիրում են, և, եթե նրանք դրական եզրակացություն չեն տալիս, որևէ փորձաքննություն դրական եզրակացություն չի ստանում: Այս ամենը իրականացվում է օրենքի շրջանակներում»,- ընդգծեց Էրիկ Գրիգորյանը:

Այս տարի վարչարարության փոփոխության արդյունքում էականորեն փոխվել են որսի հետ կապված գործընթացները: Մասնավորապես, 100 տոկոսով ավելացել են բնօգտագործման վճարները, չնայած կենդանատեսակների մասով ցանկը փոքրացել էր, իսկ կաթնասունների որսը՝ բացառությամբ գայլի և շնագայլի, ամբողջովին արգելվել:

Առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների և տարածքների գույքագրում, աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին, սակայն արդեն կա 40 լքված պոչամբար, որոնք ունեն ռեկուլտիվացիայի կարիք: «Մենք նախնական համաձայնություն ունենք ԵՄ-ի հետ, որ 5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ կտրամադրվի այդ պոչամբարների ռեկուլտիվացիայի համար»,- ասաց նախարարը:

Օդի մոնիթորինգի համակարգի զգալի բարեփոխումներ են նախատեսվում, կառուցվածքը բաղկացած է լինելու երեք մեծ բաղադրիչից: «Առաջին բաղադրիչը շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական համակարգի ձևավորումն է, որի շրջանակում ամբողջովին պետք է փոխվեն մոտեցումները: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի իր հեռախոսով պետք է տեղեկատվություն ունենա օդի աղտոտվածության մասին: Եվ, առհասարակ, այն աշխատանքը, որը օդի մոնիթորինգի համակարգը իրականացնում է, պետք է լինի առցանց և հասանելի հասարակության բոլոր անդամների համար: Այդ գծով աշխատանքներ իրականացվում են: Երկրորդ բաղադրիչը թույլտվությունների լիցենզիաների համակարգն է, որը կրկին ամբողջությամբ անցնելու է օնլայն համակարգի, զգալիորեն ուժեղացվելու են մասնագիտական ստորաբաժանումների կարողությունները: Մենք ներգրավելու ենք երկարաժամկետ փորձագետների, ովքեր տարբեր բաղադրիչների գծով մեզ լրացուցիչ ծառայություններ կմատուցեն»,- մանրամասնեց Գրիգորյանը:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված