Սթիվեն Սիգալը ցանկանում է դառնալ Պրիմորիեի երկրամասի ղեկավար
Քաղաքական
Հայտնի դերասան և Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից ռուս-ամերիկյան հումանիտար կապերի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Սիգալը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ Պրիմորիեի երկրամասի ղեկավար:
Այս մասին դերասանը նշել է «Խաղաղ Մերիդիան» միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ Վլադիվոստոկում:
«Ես ցանկանում եմ ուսումնասիրել Պրիմորիեն, տեսնել ամեն ինչ և դառնալ ձեր ղեկավարը»,-ասել է Սիգալը:
Սակայն պետք նշել, որ Պրիմորիեի երկրամասի օրենքով՝ ղեկավար չի կարող դառնալ նա, ով բացի Ռուսաստանի քաղաքացի լինելուց, նաև այլ երկրի քաղաքացի է կամ այլ երկրի անձնագիր ունի, իսկ Սիգալը Ամերիկայի քաղաքացի է և Սերբիայի անձնագիր ունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)