666 պետհամարանիշով Mercedes-ի վարորդը սպառնացել է պայթեցնել մեքենան հենց քաղաքի կենտրոնում (լուսանկարներ)
Ռուսաստան
gazeta.ru-ն փոխանցում է, որ Մոսկվայում՝ Կրեմլի մոտ, 666 «զիլ» պետհամարանիշով Mercedes-Benz Gelandewagen թանկարժեք մեքենայի վարորդը խուճապային իրավիճակ է ստեղծել՝ սպառնալով պայթեցնել փոխադրամիջոցը:
Վարորդը՝ Պրիմորյեի երկրամասի 41-ամյա բնակիչ Դմիտրի Շալայը, հանդիպում է պահանջել Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի հետ:
Սկզբում վարորդն իրավապահներին ասել է, թե մեքենայում պայթուցիկ նյութ կա, որը գործի կդնի, եթե իր համար հանդիպում չկազմակերպեն Զոլոտովի հետ, սակայն ոստիկանների հետ խոսելուց հետո վարորդն ինքնակամ հանձնվել է:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ