Էներգետիկայի նախարարը վաղ է համարում գազի գնի նվազեցման մասին խոսելը
Քաղաքական
«Գազի գնի նվազեցման հետ կապված հարցերն ուսումնասիրվում են, երբ ուսումնասիրվեն՝ այդ ժամանակ ճիշտ կլինի անդրադառնալ այդ խնդրին»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը։
Այն հարցին՝ թե նախկինում վարչությունը հայտարարում էր, որ չկա այդպիսի հնարավորություն, հիմա, որպես նախարար, նա ի՞նչ է կարծում, Բաղրամյանը նշեց․ «Երբ կունենանք հաշվեկշիռները, կանխատեսումները, փոխարժեքի կանխատեսումները, գազի գնի հնարավոր մեծությունը, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել գազի գնի նվազեցման պոտենցիալի մասին»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից