Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչություն լինել. Պեսկով
Ռուսաստան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է որոտացել. զոհվել է 10 մարդ, ևս 50-ը վիրավորվել է:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է ահաբեկչությունը. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև ասել է, որ ՌԴ նախագահին տեղեկացրել են կատարվածի մասին:
Հավելենք, որ ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն նույնպես հայտնել է, որ քոլեջի ճաշարանում գործի է դրվել պայթուցիկ սարք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)