Վրեժը անխուսափելի է
Քաղաքական
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է և կօգտագործի միջուկային զենքը միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ պոտենցիալ ագրեսորը պատրաստվում է հարվածել Ռուսաստանին:
Ինչպես տեղեկացնում է ntv.ru կայքը, Պուտինը նշել է նաև, որ միջուկային զենքի պատասխան հարվածը կլինի այնպես, որ ագրեսորը հասկանա, որ վրեժն անխուսափելի է, քանի որ նրանց հարվածը կոչնչանա:
«Մենք, որպես ագրեսիայի զոհ՝ կհայտնվենք դրախտում, իսկ իրենք ուղղակի կոչնչանան: Նրանք նույնիսկ չեն հասցնի զղջալ»:
Նշենք, որ պոտենցիալ ագրեսոր ասելով՝ ՌԴ նախագահը նկատի ունի ԱՄՆ-ին: ՌԴ նախագահը հավելել է, որ իր կարծիքով՝ Դոնալդ Թրամփը տրամադրված է, որպեսզի ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները կայունանան, սակայն Մոսկվան ամեն պահի պատրաստ է ցանկացած այլ տարբերակի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)