ՊԵԿ-ը սեպտեմբերին հավաքագրել է ՀՀ պատմության մեջ ռեկորդային չափի գումար
Տնտեսություն
Սեպտեմբեր ամսվա գործունեության համար պետեկամուտների կոմիտեի հավաքագրումները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ գրանցել են ռեկորդային ցուցանիշներ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ այն խոսակցությունները, թե տնտեսությունն անկում է ապրում, տեղին չեն: Փաշինյանը նշեց, որ ՊԵԿ-ը սեպտեմբեր ամսին հավաքագրել է ավելի քան 120 մլրդ դրամ:
«Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի եղել»,- ասաց Փաշինյանը:
ՊԵԿ-գործարարներ թեմային անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ նախորդ ամիսներին լարված են եղել գործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները, այս ամսվա այս հավաքագրումից հետո պարզ է դառնում, որ այստեղ էլ կա բարիկադների ապամոնտաժում:
«Սա շատ կարևոր փաստ եմ համարում: Պետք է ընդունենք, որ վերջին 5 ամիսներին գործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները որոշակի լարված էին, և այս ցուցանիշները հիմք են տալիս ասելու, որ երկխոսության նոր փուլ է սկսվում»,- ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)