Հարկային վարչարարությունը կրճատվելու է
Տնտեսություն
Հարկային վարչարարությունը Հայաստանում նախատեսվում է մեղմացնել:
ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը:
«Հարկային վարչարարությունը մեղմացնելու ենք: Հարկային վարչարարությունը մեր երկրի հարկային օրենսդրության, իրավական ակտերի և հարկատու-հարկառու հարաբերություների ամբողջությունն է: Հարկային վարչարարության կատարելագործման հիմնական ուղղություններից է լինելու հարկ վճարողի սպասարկման որակի բարձրացումը: Լինելու է ավտոմատացված համակարգերի կիրառում, հսկողական գործառույթների իրականացում »,-ասաց Անանյանը:
Նա նշեց, որ հսկողական գործառույթների իրականացման ժամանակ պետք է ստուգումները տարանջատվեն ուսումնասիրություններից: Անանյանի խոսքով՝ ստուգումների շրջանակը պետք է գնալով նեղացնեն և ռիսկերի հիման վրա չափանիշները վերանայեն: Այդ չափանիշները պետք է ավելի ճիշտ գնահատեն հարկ վճարողի վարքագիծը: Նախատեսում են իսպառ բացառել նաև մարդկային գործոնը: Անանյանը վստահեցրեց, որ խորքային բարեփոխումերը շարունակվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)