Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ) 1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին 

ՊԵԿ-ը վաճառքի գնից ավել գումար է պահանջում ներկրման համար. շուրջ 3 ամիս ապրանքը չի մաքսազերծվում

Տնտեսություն

Վերջին շրջանում շատ է խոսվում ապրանքների ներմուծման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետ ունեցած խնդիրների, մասնավորապես՝ այն մասին, որ ապրանքն ինքնարժեքից բարձր գնով է ՊԵԿ-ը մաքսազերծում:  Այս խնդրին օրերս անդրադարձել էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ապրանքների ներմուծման պրոցեսում մենք բանակցային կողմ չենք: 

Շուրջ երեք ամիս է, ինչ ցեմենտի ներմուծմամբ զբաղվող «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Արվին Նազարյանի՝ 46 տոննա 460 կգ ցեմենտն անհայտ ճակատագրով գտնվում է մաքսատանը: Նազարյանի խոսքով՝ իրենից պահանջում են վճարել մի գումար, որը վաճառքի գնից 2 անգամ ավելի է:

«Բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք: Պատճառաբանում են, որ ներքին արտադրողին պետք է պաշտպանեն և այդ իսկ պատճառով՝ պետք է ներմուծվի մաքսային բարձր արժեքով՝ 1 տոննան՝ 200 դոլարով: Սակայն նրանք ոչ մի հիմնավորում չեն տալիս այն դեպքում, երբ ՀՀ շուկայում 1 տոննա ցեմենտի գինը 50-60 հազար դրամ է՝ մոտ 120 դոլար»,-մանրամասնեց Նազարյանը:

Մեր զրուցակիցը պնդում է, որ խնդրի վերաբերյալ բողոքել է ՊԵԿ-ին, սակայն ՊԵԿ-ը  հրավիրված ժողովի ժամանակ չի անդրադարձել դրան. «Ինձ անընդհատ ցրում են՝ ասելով՝ գնա, մենք կպատասխանենք»:

Նազարյանը նաև ՊԵԿ աշխատակիցներին հարցադրումներ է արել՝ նշելով, թե ՀՀ-ում ցեմենտի վաճառքով զբաղվող ընկերությունները ոչ մի եկամուտ չեն ստանում: «Մինուսով ենք աշխատում: Այստեղ կամ ինչ-որ մարդկանց շահերն են պաշտպանում, կամ ինչ-որ բան այն չէ: Ինձ ասել են, որ այդ հարցը քննարկման փուլում է և փորձում են գտնել լուծման հնարավոր ճանապարհները»,-ասաց Արվին Նազարյանը:

Վերջում գործարարը հավելեց, որ ապրանքը դեռևս գտնվում է մաքսային պահեստում և ինքը յուրաքանչյուր օրվա համար վճարում է շուրջ 10.000 ՀՀ դրամ պահեստի վարձավճար. «Ցեմենտն ունի ժամկետային սահմանափակում և մեծ է ռիսկը, որ 2 ավտոմեքենա ցեմենը ուղղակի կդառնա ոչ պիտանի: Պատրաստվում եմ դիմել ՀՀ վարչապետին, ինչպես նաև բոլոր միջազգային կառույցներին»,-ասաց նա:

Արմինե Միքայելյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Լիբանանը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղապահներՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
Ամենադիտված