ՌԴ-ում 11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը «Տարվա մարդ» է ճանաչվել
Ռուսաստան
ՌԴ Տվերի մարզի Կոնակովո շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար հաղթել է «Տարվա մարդ-2018» դաշնային մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում։
Ինչպես տեղեկացնում է Тверские ведомости-ն, հայտնի է, որ նա ծառայության մեջ է 2007 թվականից:
«Ես հպարտանում եմ, որ կարողացել եմ ղեկավարներիս սպասելիքներն արդարացնել: Միայնակ ոչինչ չես կարող անել, պետք է թիմ, որին վստահում ես, և որը քեզ է վստահում»,- ասել է Մինասյանը:
Մինասյանը պարգևատրվել է «Փայլուն ծառայություն» III կարգի շքանշանով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)