Մագնիտոգորսկում պարզել են բոլոր 39 զոհերի ինքնությունը
Ռուսաստան
Մագնիտոգորսկում պարզել են կենցաղային գազի պայթյունից բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհված բոլոր 39 անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ առաջին փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանը:
Զոհերի ընտանիքներին կցուցաբերվի 1 մլն ռուբլու չափով նյութական օգնություն:
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 31-ին` Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 4:00-ին, Չելյաբինսկի շրջանի Մագնիտոգորսկ քաղաքի 10-հարկանի շենքի բնակելի տներից մեկում կենցաղային գազի պայթյուն էր որոտացել։ Պայթյունի հետեւանքով 48 բնակարան էր վնասվել, որոնցում 110 մարդ է բնակվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)