Երկիր մոլորակի ցածր ուղեծրում հսկայական գովազդային վահանակներ կտեղակայվեն (տեսանյութ)
Ռուսաստան
Ռուսական StartRocket ընկերությունը պատրաստվում է մինչև 2021թ. Երկիր մոլորակի ցածր ուղեծրի վրա հսկայական գովազդային վահանակներ տեղակայել։
Ինչպես տեղեկացնում է odditycentral.com կայքը, ընկերությունն անձեռոցիկի տուփի չափ փոքր արբանյակներ կուղարկի երկինք, որոնք կպտտվեն Երկրից 400-500 կմ բարձրության վրա և հատուկ մեխանիզմով կարտացոլեն արևի լույսը: Գովազդները տեսանելի կլինեն միայն գիշերը՝ աշխարհի ցանկացած կետից:
Գիտնականները մտահոգված են, որ գիշերային երկնքում նման հսկայական գովազդները կխոչընդոտեն տիեզերական ուսումնասիրություններին:
Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ տիեզերական գովազդի տարածումն անխուսափելի է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)