ՌԴ-ում Հայաստանի 3 քաղաքացի ազատազրկման են դատապարտվել
Ռուսաստան
ՌԴ-ում Հայաստանի 3 քաղաքացու ազատազրկման են դատապարտվել բեռնատարների վարորդների վրա հարձակման և շորթման գործով: Այս մասին հայտնում է Новый День պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ` Չելյաբինսկի մարզի դատախազությունից հայտնել են, որ հանցագործություններն իրականացվել են 2016-ի ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հարավային Ուրալի միջքաղաքային մայրուղիներում:
ՀՀ քաղաքացիներին մեղադրել են շորթման մեջ՝ բռնության կիրառման սպառնալիքով և գույքի ոչնչացմամբ, ինչպես նաև շուրջ 700 հազար ռուբլու չափով գույքի յուրացմամբ:
Նրանց դատապարտել են 5, 7.5 և 9 տարվա ազատազրկման պատժի, որը նրանք կկրեն ընդհանուր և խիստ ռեժիմի ուղղիչ գաղութներում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ