Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Չինացիների իրական նպատակները՝ «Նաիրիտում»

Տնտեսություն

«Նաիրիտ»-ի համակարգող խումբն ահազանգել է, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք բավականին հետաքրքրված են որոշ սարքավորումներով, մասնավորապես՝ Չինաստանը ցանկանում  է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող մի նոր գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ, որից կա աշխարհի ընդամենը մի քանի երկրներում։ Ըստ համակարգող խմբի՝ այցը նախաձեռնել և չինացիներին ուղեկցում է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ է։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը նշեց, որ տարածված տեղեկությունը, թե Ռուբեն Սաղաթելյանն է ուղեկցում, սխալ է․ գործարանի նախկին տնօրեն Գրիշա Մարգարյանի ուղեկցությամբ են Չիանստանի ներկայացուցիչները մտել գործարան։

Գործարանում Չինաստանի ներկայացուցիչների շրջելու փաստը և մանրամասները, Իսրայելյանի հավաստմամբ՝ շատ գաղտնի են պահվում, սակայն տեղեկատվությունը, որ նրանք ունենք, թե որ արտադրամասով են իրենք հիմա զբաղված, ենթադրության տեղիք է տալիս, որ այցի նպատակը բութադիենային տեխնոլոգիայով Չիանաստանում արտադրություն կազմակերպելն է․ «Եթե այդ մարդիկ օրեր են անցկացնում այստեղ, գծագրերի հետ են ծանոթանում, դա արդեն իսկ վտանգավոր է։ Քանի որ այդ տեխնոլոգիան մեզ տվել է Անգլիան, մենք իրավունք  չունենք այն ուրիշին տալ, իսկ անօրինական կարգով, գաղտնի կամ «շպիոնաժի» կարգով, ինչպես ընդունված է չինացիների մոտ, գալիս են՝ գծագրերը, ինստրուկցիան պատճենում են, տանում իրենց մոտ և այնտեղ նոր գործարան կառուցում։ Իսկ նոր գործարանի կառուցումը շուկայի գրավում է»։

Իսրայելյանը նաև նկատեց, որ Հայաստանն ասում է, թե շուկա չկա և բութադիեն հնարավոր չէ վաճառել, սակայն Չինաստանը պատաստվում է կառուցել 50 000 տոննա հզորությամբ, և բացի դրանից՝ 30 000 տոննա հզորությամբ կառուցել էր «Շանսի-Նաիրիտի» հետ համատեղ։ Սա, ըստ Իսրայելյանի՝ նշանակում է, որ պահանջարկ կա, սակայն լրացուցիչ հարցեր են առաջացնում՝ ինչո՞ւ չի վերագործարկվում «Նաիրիտ»-ը։

«Մենք գործարանում տեխնիկական աուդիտ ենք արել, տվել են եզրակացություն, որ գործարանը կարող է աշխատել, կա ներդնող՝ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը, որը բանակցություններ է վարում կառավարության հետ և սպասում ենք կառավարության պատասխանին։ Մեզ անհանգստացնողը գործարանում սկսված սնանկության գործընթացն է։ Այդ ընթացքում գործարանում առկա սարքավորումները օտարվում են, և շատ հավանական է, որ այն սարքավորումները, որ մեզ պետք են՝ չինական ընկերությունն առնի ու տանի։ Կառավարությունն, իմանալով, որ կարող ենք գործարանը վերաթողարկել, 2000-ից ավել աշխատող ստեղծել, իր անգործությամբ կամ դանդաղկոտության հնարավորություն է տալիս, որ չինական ընկերությունն օրինական կերպով գա Հայաստան, գնի սարքավորումները, փաստաթղթերը ոչ օրինական կարգով գողանա-տանի, ու մի քանի տարում գործարան սարքի»,- նշեց գործարանի նախկին տնօրենը։

Վերջինիս կարծիքով՝ աշխատանք ունի իրականացնելու ԱԱԾ-ն, որպեսզի պարզի՝ ինչ իրավունքով և ովքեր են թույլ տվել, որ չինական ընկերության ներկայացուցիչները գործարանի տարածքում լինեն․ «ԱԱԾ-ն եթե տեղեկացված չէ, պետք է կանչի բոլոր մասնակիցներին, բոլորից բացատրություն պահանջի։ Սա համարվում է արտադրական «շպիոնաժ»։ Գործարանի այսօրվա ղեկավարությունը որոշ մարդկանց միջոցով մտել է գործարքի մեջ ինչ-որ մարդկանց հետ տեխնոլոգիա վաճառելու համար։ Կառավարության ներկայացուցիչն ինձ ասել է, որ տեղյակ չէ դրանից։ Կառավարության հետ բանակցություններ լինելու դեպքում էլ պետք է կառավարությունը բացահայտ ասի»,- ամփոփելով, ասաց Իսրայելյանը։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված