Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են 

ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը

Տնտեսություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում կայացրեց նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար: Որոշման նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը:

««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Այնինչ՝ օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացվեր մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը:  Հանձնաժողովը, որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի վերաբերյալ ընկերությունը ծանուցվել է հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի գրությամբ»,-ասաց նա:

Ընկերությունը 2019 թվականի հունվարի 16-ին հայտնել է, որ 2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ընկերության սեփական կարիքների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակների և հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված տույժերի մասով ծագել են տարաձայնություններ, և հաշվառման սկզբնական փաստաթղթերում տեղ գտած անճշտությունները շտկելու գործընթացով պայմանավորված՝ տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին։

«Հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ որոշմամբ սահմանված ժամկետը: Ինչ վերաբերում է վարչական վարույթի շրջանակում ընկերության ներկայացրած հիմնավորմանը, հարկ է փաստել, որ ընկերությունը պարտավոր էր սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող տեղեկատվության հիման վրա կազմել և սահմանված ժամկետում տեղեկատվությունը ներկայացնել հանձնաժողով և հետագայում կատարել ճշգրտումներ: Հետևաբար, ընկերության հիմնավորումը տեղեկատվությունը որոշմամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու օբյեկտիվ պատճառ չի կարող համարվել»,-ասաց Հայկ Ղոսալմյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակում
Ամենադիտված