ԲՈԿ-ը կհամակարգի գրագողության դեմ պայքարի մոտեցումներ
Ռուսաստան
Բարձրագույն որակավորման կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԲՈԿ-ը կստեղծի աշխատանքային խումբ, որը կհամակարգի և կմշակի գրագողության դեմ պայքարի մոտեցումներ:
«Գրագողությունը ոչ միայն գիտական աստիճանաշնորհման համակարգի չարորակ ուռուցքն է, այլ նաև բուհական կրթության։ Բարձրագույն որակավորման կոմիտեն նախաձեռնել է գիտության տարբեր բնագավառների մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խմբի ստեղծում, որը կհամակարգի և կմշակի գրագողության դեմ պայքարի մոտեցումներ: Անդրանիկ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին ժ15:00 ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Ալ. Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում)»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ