Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ) 1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Չի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Ռուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմ 

Հարկային նոր օրենսգիրք. լուծումնե՞ր, թե՞ նոր խնդիրներ

Տնտեսություն

Ամփոփելով հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները, վերհանված խնդիրները, և քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, և հարցի վերաբերյալ կրքերը անհամեմատ խաղաղվել են, ուզում եմ առանձնացնել հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններին հարկմանը վերաբերող դրույթը, որն ավելի շատ հարց, քան լուծում է առաջարկում։

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է վերը նշված ծառայությունները տեղափոխել ընդհանուր հարկման ռեժիմ, շրջանառության հարկի փոխարեն վճարելու են ավելացված արժեքի հարկ:

Ի՞նչ հետևանքների կբերի սա. այս հարցին անդրադարձան բազմաթիվ փաստաբաններ: Իհարկե, առաջին հերթին կբարձրանան մատուցվող ծառայությունների գները։ Արդյունքում հասարակության մի ստվար զանգված կզրկվի փաստաբանների ծառայությունից օգտվելու հնարավորությունից: Իսկ փաստաբանների ծառայությունից օգտվում են հասարակության ամենատարբեր շերտերը և հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների և հարցերի վերաբերյալ ստանում են ծառայություններ:

Այստեղ եմ ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Ֆինանսների փոխնախարարի զավեշտալի հայտարարությանն այն մասին, որ եթե փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանվի ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ «Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։

Կամ փոխնախարարը ծանոթ չէ փաստաբանների գործունեությանը, կամ էլ պարզապես չի պատկերացնում ինչ է մարդու իրավունքներն ու դրանց պաշտպանությունն, ընդհանրապես։ Քաղաքակիրթ երկրներում այսպիսի հայտարարության համար փոխնախարարն, իհարկե, պատասխան կտար, քանի որ հասարակությունը հանցագործների և ոչ հանցագործների բաժանելը շատ վտանգավոր մոտեցում է։ Իսկ ու՞ր մնաց մարդու բացարձակ արժեք լինելու մասին սկզբունքը։

Ո՞րն է փոփոխության նպատակը: Կարելի է ենթադրել, որ փոփոխությունն ուղղված է փաստաբանության ինստիտուտի թուլացմանը, եթե բացառենք շրջանառվող լուրերն այն մասին, որ այս կերպ վրեժխնդիր են լինում այն անհարմարությունների համար, որ պատճառում են փաստաբանները հնչեղություն ունեցող տարբեր գործերով հանդես գալիս կամ «միջին խավին» գրագետ իրավական լուծումներ առաջարկելիս։

Հարկային օրենսգրքի վերը նշված փոփոխությունը հարվածի տակ են դնում հասարակության կարևոր ինստիտուտի գործունեությունը՝ փաստաբանական կառույցի, ինչպես նաև հաշվապահական և խորհրդատվական ծառայություն մատուցող բազմաթիվ փոքր և միջին ընկերություններին: Այս փոփոխություններից ստացված օգուտներն այնքան չնչին կլինեն հասցված վնասների համեմատությամբ:

Դատաիրավական համակարգի անկատարության և իրավապաշտպան կազմակերպությունների գրեթե կազմալուծված իրականության պարագայում, այսօր կայանում է փաստաբանական ինստիտուտը, և պայքարի առաջին գծում են հայտնվում պրոֆեսիոնալ և հետևողական փաստաբաններ: Եթե դա էլ կոտրվի, ապա դա կբերի իրավական համակարգում ամենաթողության:

Հոդվածի հեղինակը նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն է

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգըՍեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվումՔսենիա Սոբչակին անվանել են զումերների «կուռք»Ոսկերիչների փողոցը փակ է լինելու
Ամենադիտված