Կրեմլում նշել են Սոչիում Պուտինի և Լուկաշենկոյի առաջիկա բանակցությունների թեմաները
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին Սոչիի հանդիպմանը կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները:
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Փետրվարի տասներեքին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը Ռուսաստանում կգտնվի աշխատանքային այցով:
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հանգուցային հարցերը եւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ