Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը
Ռուսաստան
Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի առաջարկներ և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցեր։
Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդի նիստի օրակարգում են Սերբիայի և Սինգապուրի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ապրանքների և միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ բանակցությունների ընթացքը:
ԵԱՏՀ խորհրդի նիստին քննարկվելու է նաև մի շարք ապրանքների՝ երրորդ երկրից ներկրման դեպքում մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)