Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են 

«Ռեկետի մեթոդներ». տնտեսվարողը բարձրաձայնում է, ՊԵԿ նախագահը՝ արձագանքում

Տնտեսություն

«Հալդի.կո» սրճարանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ հարկային մարմիններին մեղադրելով ռեկետի մեթոդներով գործելու մեջ, քանի որ իրենց կանչել և ասել են՝ անհրաժեշտ է մտածել պետության մասին և ավելացնել հարկային մուտքերը: 

«Ուզում ենք հատուկ նշել, որ մեր գործունեության ամբողջ ընթացքում մենք եղել ենք բարեխիղճ հարկատու՝ միշտ խփել ենք ՀԴՄ-ները և բոլոր աշխատողները գրանցված են եղել: Վերջը՝ ներկայացվեց պահանջ, որպեսզի մենք գոնե ՀԴՄ-ի մեջ ներառենք 10%-անոց սպասարկման վճար, հակառակ դեպքում՝ ասացին՝ «ամեն օր ձեր աշխատողներին կկանչենք մեզ մոտ զրույցի, դուք աշխատող չեք ունենա և կստեղծենք այլ խոչնդոտներ ձեր աշխատանքի համար»: Այդ դեպքում 800 դրամանոց սուրճը ավտոմատ կդառնա 880 դրամ և ամենավատը այն է, որ այդ թանկացումը չունի ոչ մի տնտեսական հիմնավորում և այդ տարբերությունը վճարելու եք դուք: Ամենազայրացնող փաստն այն է, որ մեր հարկային մարմինները գործում են «ռեկետի մեթոդներով»: Չէ՞ որ սա սիստեմային խնդիր է»,- գրված է «Հալդի.կո»-ի ֆեյսբուքյան էջում:

Հայտարարությունը բուռն արձագանք ստացավ. արձագանքեցին ՊԵԿ-ից, Հայկական ռեստորանների միությունից, պատգամավորներ և շարքային քաղաքացիներ, ովքեր մեկնաբանություններում սկսեցին պահանջել անուններ ներկայացնել, որպեսզի կարողանան խնդրին լուծում տալ: Ի դեպ, գրառմանն անմիջապես արձագանքեց նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը. «Բացահայտեք հարկային տեսուչների անունները, որպեսզի արժանի պատիժ ստանան, այլապես Ձեր ասածը կընկալվի որպես զրպարտություն»,- գրել է նա:

Թեմայից զատ, պարզվում է, որ ռեստորան-սրճարանը աշխատացրել է մարդկանց, բայց չի վճարել: Համենայն դեպս, մեկնաբանություններում ակտիվ մեղադրանքներ էին հնչեցվում «Հալդի.կո»-ի հասցեին՝ աշխատողների աշխատավարձերը չվճարելու համար:

Նկատենք, որ Հալդի.կո-ն ոչ միայն անուններ չտվեց, այլև անգամ չարձագանքեց ՊԵԿ նախագահի գրառմանը: Այս անգամ ռեստորան-սրճարանին սկսեցին մեղադրել փաստերից խոսելու ու առանց փաստերի հայտարարություն անելու մեջ: «Հալդի.կո»-ն, անդրադառնալով մեղադրանքներին՝ դրանք որակեց անհիմն ու ապատեղեկատվություն. «Եթե կան այդպիսի փաստեր, խնդրում ենք դիմել համապատասխան մարմիններին՝ հետաքննություն անցկացնելու նպատակով և չշեղել մեր գրառումի բուն թեման որը վերաբերվում է ՊԵԿ-ի աշխատելավոճին: Եթե հարկային մարմինները ունեն հիմնավոր կասկած տնտեսվարողի ոչ բարեխիղճ աշխատանքի մեջ, անհրաժեշտ է անցկացնել հետաքննում և կասկածների հաստատման դեպքում կանչել կոնկրետ տնտեսվարողին պատասխանատվության օրենքի շրջանակներում»: Այս գրառումը ևս օգտատերերի կողմից անպատասխան չմնաց, այս անգամ մեկնաբանեցին՝ եթե ստուգումներ անցկացվեն, շատ այլ բաներ կբացահայտվեն:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց «Հալդի.կո»-ի իրավաբան-խորհրդատու Տիգրան Հակոբյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ իրենք անձնական նամակներով կապ են հաստատել թե՛ ՊԵԿ-ի, թե՛ պատգամավորների, և թե՛ այլ շահագրգիռ անձանց հետ, նրանց ուղարկել են համապատասխան փաստաթղթեր: Իսկ թե ֆեյսբուքում ինչո՞ւ փաստեր չէին ներկայացնում՝ այսպես պատասխանեց. «Դրանք անձնական տվյալներ են, որոնք իրավունք չունենք հրապարակելու ֆեյսբուքում: Մենք ՊԵԿ-ին ներկայացրինք անունները, մեզ փոխանցեցին, որ հարկային աշխատողները ինքնակամ են նման բան արել, իրենց կպատժեն և կբացատրեն, թե ինչպես պետք է աշխատել»,- նշեց նա:

Անդրադառնալով նաև աշխատողների աշխատավարձերը չվճարելու հայտարարություններին՝ «Հալդի.կո»-ի իրավաբան-խորհրդատուն ասաց, թե դրանք ֆեյք օգտատերի կողմից արված գրառումներ են:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակում
Ամենադիտված