Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են 

Ատոմ Ջանջուղազյանն ու Մհեր Գրիգորյանը սաբոտաժ են անում. գործարարը բողոքում է

Տնտեսություն

Դեռևս 2018 թվականի նոյեմբերին ՀՀ Ֆինանսների նախարարությունը օրենքի նախագիծ էր մշակել, ըստ որի՝ պատրաստվում է թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Այս օրենքի նախագծի ընդունումով՝ տեղական գազավորված ըմպելիքներ արտադրողները կանգնում են փակվելու խնդրի առջև, քանի որ իրենց արտադրանքը՝ գների բարձրացման զուգահեռ, պարզապես չի սպառվի։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը նկատեց, որ հարցը դրվել է քննարկման գիրության դեմ պայքարի շրջանակներում, ըստ որի՝ այն արտադրանքները՝ գինի, գազավորված ըմպելիք, հյութեր, կոմպոտներ, որոնց մեջ100 գրամում հինգ և ավելի տոկոս շաքար կպարունակվի՝ ակցիզային հարկով կհարկվեն․ «Ցանկում ներառված բոլոր ըմպելիքները ցանկից դուրս են եկել և մնացել են միայն գազավորված ըմպելիքները։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշել են ընդհանրապես շաքար անունը հանել նախագծից և կիրառել բոլոր գազավորված ըմպելիքների վրա՝ բացառությամբ հանքային ջրերի։ Բայց, եթե գիրության վտանգը գազի մեջ է, թող կիրառվի բոլոր գազավորված ըմպելիքների վրա»,- ասաց Հովսեփյանը։

«Հայ Կոլա» գործարանի տնօրենի կարծիքով գազավորված ըմպելիքներ արտադրողների շուկայից դուրս մնալն առաջին հերթին վնասում է պետությանը, քանի որ բացի 100 և ավելի աշխատակիցների անգործ մնալուց, նաև պետությանը չի վճարվի հարկեր, մաքսատուրքեր, եկամտահարկ։

«22 տարեկան կազմակերպությունը, որը եղել է այս շուկայում առաջատար, որը ստեղծվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, անցել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունը, հասնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ փակվում։ Ինչի՞ համար է փակվում, որովհետև Ատոմ Ջանջուղազյանը և Մհեր Գրիգորյանը սխալ որոշում են ընդունել։ Սա սաբոտաժ է Նիկոլ Փաշինյանի հանդեպ, հատուկ են անում, որ նրան մեղադրեն, սակայն մեղավորն այս հարցում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է»,- ընդգծեց Հովսեփյանը։

Վերջինս նաև հայտնեց, որ հարցը փորձել են քննարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, սակայն հանդիպմանը քննարկման փոխարեն փոխվարչապետը պարզապես տեղեկացրել է սպասվող փոփոխությունների մասին։ «Հունվարի 20-ից երեք խոշոր ընկերությունններով՝ «Հայ Կոլա», «Կոկա Կոլա», «Պեպսի Կոլա», դիմել ենք  փոխվարչապետին, սակայն մեզ ընդունել են մեկ ամիս անց՝ փետրվարի 25-ին։ Իսկ հանդիպման նպատակը ոչ թե քննարկումն էր, այլ մեզ անականկալ անելը և տեղեկացնելը փոփոխությունների մասին։ Սա բերելու է հետևանքի, որ միջազգային բրենդերը՝ «Կոկա Կոլա», «Պեպսի Կոլա», որոնք ունեն մեծ ֆինանսական ռեսուրսներ և կարող են այս ծանր ժամանակաշրջանն անցկացնել՝ կմնան, իսկ տեղական արտադրողները՝ կվերանան։ Շուկան կմոնոպոլիզացվի»։

Հարցին՝ արդյոք նկատում է միտում՝ որևէ մեկի կողմից բիզնես շահ հետապնդելու, Հովսեփյանը պատասխանեց․

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ որևէ մեկի բիզնես շահն է այստեղ հետապնդվում, սակայն այս ամենից միտք է ծագում, որ այն մարդիկ, որոնք կազմակերպել են այս դավադրությունը՝ ինչ-որ մի բիզնես շահ սպասարկելու գծի վրա են»։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակում
Ամենադիտված