Զատուլինն առաջարկում է Արցախի կողմից «վերցված» շրջանները վերադարձնել Ադրբեջանին
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» նիստի ժամանակ նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն:
«Իրավիճակի կարգավորումը կարող է լինել մարտական գործողությունների ժամանակ Արցախի կողմից «վերցված» շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ Բաքվի կողմից հանրապետության անկախության ճանաչման դիմաց»,-ասել է Զատուլինը:
Մոսկվայում անցկացված Լազարևյան ակումբի երկօրյա նիստի ավարտին ունեցած ելույթում Պետդումայի պատգամավորը նշել է, որ Հայաստանի ճակատագիրը կախված է Լեռնային Ղարաբաղից:
Այս մասին գրել է Riafan.ru-ն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)