Դու միայն թե մեր գյուղից մի գնա․ արտագաղթի պատկերը՝ դպրոցականի սիրո խոստովանությունում
Ռուսաստան
Սիսիանի գյուղերից մեկում «Սիրո լավագույն խոստովանություն» խորագիրը կրող շարադրության մրցույթում հաղթած մասնակիցը ընդամենը երկու տող է գրել․
«Տու մենայ թե մեր կեղեն մի քել, ջայնամ թե իմը չես սիրելու, թաք՝ մեր կեղեն մի քել․․․»
Այս մասին տեղեկանում ենք Ֆեյսբուքյան օգտատեր Գուրգեն Վարդանյաննի ֆեյսբուքյան էջի գրառումից․
«Ես սա հրապարակել եմ շատ մեծ ցավով որովհետեւ եւ դեպի քաղաքներ եւ դեպի արտասահման արտագաղթի հետեւանքով գյուղերը դատարկվում են ու դպրոցական երեխայի մաքուր հոգու արտահայտած միտքը շատ վառ ներկայացնում էր գյուղերից արտագաղթի խնդիրը:
Հրապարակումս արագ տարածվեց բայց չգիտեմ ինչի մեծամասամբ մարդիկ ընկալեցին որպես հումորային:
Ես ստեղ ծիծաղելի բան չեմ տեսնում»,- գրել է օգտատերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)