Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 12-ամյա քաղաքացու դին
Ռուսաստան
Մոսկվայի Հարավային Մեդվեդկովո շրջանում հայտնաբերվել է հայ տղայի մարմին, որը տառապում էր մանկական ուղեղային կաթվածով և ոչ մի տեղ չէր սովորում։ Այս մասին քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությանը տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Մարտի 19-ի առավոտյան Մոլոդցովի փողոցի 15 տան 2-րդ մասնաշենքի բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 12-ամյա քաղաքացու մարմինը՝ առանց բռնի մահվան արտաքին նշանների։ «Երեխայի գործազուրկ մայրն ասել է, որ տղան տառապում էր բնածին մանկական ուղեղային կաթվածով։ Նա ոչ մի տեղ չէր սովորում, հաշվառված չի եղել Ռուսաստանի հոգենյարդաբանական դիսպանսերում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)