Պուտինը «օրենքով գողերի» համար պատիժ սահմանող օրենք է ստորագրել
Ռուսաստան
Ռուսաստանը խստացրել է քրեական պատասխանատվությունը հանցավոր խմբերի կազմակերպիչների և, այսպես կոչված, քրեական հեղինակությունների համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան օրենք է ստորագրել: Այս մասին հաղորդել է Interfax-ը:
Քրեական օրենսգրքում ավելացվել է հոդված «հանցավոր հիերարխիայում բարձր դիրք գրավելու մասին», որով նախատեսվում է պատիժ նաև հենց այդ կարգավիճակի համար: Պատիժը ենթադրում է 8-15 տարի ազատազրկում կամ մինչև 5 մլն ռուբլի տուգանք: Օրենքը բացառում է պայմանական դատապարտման հնարավորությունը:
Հանցագործություն կատարելու նպատակով քրեական խմբավորումների կամ կազմակերպված խմբերի կազմակերպիչների, ղեկավարների կամ ներկայացուցիչների հավաքներին մասնակցելու համար նախատեսվում է 12-20 տարվա ազատազրկում և մինչև 1 մլն ռուբլի տուգանք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)